17:22 , 31 մայիս, 2016
The Rolling Stones-ի կիթառահար Ռոնի Վուդը 68 տարեկանում դարձել է երկվորյակ նորածինների հայր։ Նորածինները նրա 5-րդ և 6-րդ երեխաներն են՝ հայտնում է The Sun-ը։
Նշվում է, որ նրա 38-ամյա կինը՝ Սալլին, երկվորյակ աղջիկներ է լույս աշխարհ բերել Լոնդոնի հիվանդանոցներից մեկում։
Նորածինները զույգի առաջին ընդհանուր երեխաներն են։ Վուդն արդեն 4 երեխա ունի առաջին երկու ամուսնությունից։