Հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողն է դրդում նրան զբաղվել մուրացկանությամբ. Նելլի Դուրյան


17:09 , 31 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Այս տարվա առաջին երեք ամիսներում Հայաստանում մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել,- ասուլիսում ասաց  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ նրա, բավական մեծ աշխատանք է կատարվել, ստեղծվել է միչգերատեսչական աշխատանքային խումբ, արդյունքում այսօր Երևանում գրեթե ցուցանիշ չունեն:

Ն.Դուրյանի խոսքով, մուրացկանությամբ զբաղվող երեխաները բոլոր գրանցված էին դպրոցներում, որոնք հիմնականում դասերից հետո էին սկսում զբաղվել մուրացկանությամբ:

«Այս հարցը քննարկվեց, Երևանի քաղաքապետարանի հետ համալիր աշխատանք կատարվեց, քանի որ հիմնական դեպքերը Երևանում էին գրանցվել»,- նշեց նա:

Ն.Դուրյանի խոսքով, մուրացկանության դեպքեր հանդիպել են նաև Վանաձորում, Գյումրիում: Կան մարզեր, օրինակ Վայոց Ձորը, գրեթե մուրացկանությամբ զբաղվող երեխաներ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ