16:26 , 31 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Նախնական տվյալներով ժամկետային զինծառայող Վահե Եղոյանը մահացել է հակառակորդի կողմից արձակած գնդակից. այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
«Նախնական տվյալներով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով»,- ասացին ՔԿ-ից: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 25-ին` ժամը 18։20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը: