15:52 , 31 մայիս, 2016
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանը պահանջում է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը Իրաքից: Անկարայի գործողությունները միանգամայն անընդունելի են: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք պահանջում ենք, որ Թուրքիան իր զորքերը դուրս բերի Իրաքի տարածքից, որտեղ դրանք գտնվում են, ըստ նախկին վարչապետ Դավութօղլուի, որպեսզի ամրապնդեն Իրաքի ինքնիշխանությունը: Դա բացարձակապես անընդունելի դիրքորոշում է: Այն, ինչ անում են թուրքերը, իմ կարծիքով, ավելի մեծ հանրային ուշադրության է արժանի մեր արևմտյան գործընկերների կողմից»,- kp.ru կայքի ուղիղ եթերում ասել է նա: