14:52 , 31 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջնորդներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում, հայտնում է РИА Новости-ն:
«Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի հրավիրել ձեզ, ինչպես մենք պայմանավորվեցինք նեղ կազմով, անցկացնել մեր հետագա հանդիպումը դեկտեմբերին՝ ավանդույթի համաձայն Մոսկվայում»,- ասել է Պուտինը՝ հանդես գալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում: