Թուրք գիտնականին կասկածում են ռուս կանանց սպանության մեջ


13:34 , 31 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի ոստիկանությունը հետախուզում է գիտնականի, որին կասկածում են Ռուսաստանի 2 կին քաղաքացու սպանության մեջ: Ինչպես հայտնում է Hurriyet-ը՝ կասկածյալի անունն Աթալայ է, և նա պաշտպանել է կենսաբանության դոկտորական աշխատանք:

Ենթադրվում է, որ Աթալայը 2013 թվականին Անկարայում գնդակահարել է ազգությամբ ռուս Ելենա Ռադչիկովային և նրա թուրք ընկերոջը: Սպանության պատճառ կարող էր լինել խանդը:

Թուրք ոստիկանները նաև հայտնել են, որ հնարավոր է՝ Աթալայը  կապ ունի Օլգա Սերյոգինայի՝ Փարիզում 2011 թվականին անհետացման հետ: