Կեյլոր Նավասը բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը


13:16 , 31 մայիս, 2016

Կոստա Ռիկայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը չի կարողանա ազգային ընտրանու կազմում մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը:

Ինչպես տեղեկացնում է Կոստա Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Կեյլոր Նավասը աքիլլեսյան ջլի վնասվածք է ստացել, որի հետևանքով չի հայտավորվի մրցաշարին ու կմնա «Ռեալ»-ում՝ ապաքինման գործընթացը շարունակելու:

Նավասը վնասվածքն ստացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ: