ԵԱՏՄ-ում փոխգործակցությունից ոչ մի կախարդական միջոց չեն ակնկալում


13:10 , 31 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունը կօգնի հաղթահարել խնդրահարույց հարցերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Մենք ոչ մի կախարդական միջոցներ չենք ակնկալում մեր փոխգործակցությունից, սակայն, անկասկած, դա կօգնի մեզ հաղթահարել ընթացիկ դժվարությունները։ Դրանում ես ընդհանրապես չեմ կասկածում»,- ասել է նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը։

«Ղազախստանը մեզ համար ամենամոտ գործընկերն է և ամենահուսալի դաշնակիցը։ Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,-ընդգծել է Պուտինը։

Նա վստահություն է հայտնել, որ Ղազախստանում կառուցված տնտեսական զարգացման համակարգը, որը վերջին տարիներին բարձր տեմպ է ձեռք բերել, այսօրվա բոլոր դժվարությունների հաղթահարման հնարավորություն կտա։

Երեքշաբթի Աստանայում անցկացվում է պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն  խորհրդի նիստը։