Հայտնի է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման ժամը


12:26 , 31 մայիս, 2016
Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը. հայտնում է РИА Новости-ն:

Կամրջի երկարությունը 393 մետր է, այն գտնվում է երկրի մակերևույթից 300 մետր բարձրության վրա և կարող է դիմանալ միաժամանակ 800 մարդու ծանրությանը: Շինարարները հայտնել են, որ կամուրջն անվտանգության 100 փորձարկում է անցել, բացի այդ` լրացուցիչ թեստեր են անցկացվել ջերմաստիճանային տատանումների և քամու ազդեցությունը պարզելու համար:

Չժանցզյացզե ազգային այգում կառուցված կամուրջն այցելուների համար կբացվի հուլիսին:

Չժանցզյացզեն գրավում է այցելուներին իր տեսարարաններով: Ի դեպ, այն կարող եք տեսնել նաև «Ավատար» ֆիլմում: