Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը


12:20 , 31 մայիս, 2016

China Glass BridgeAraratnews.am-ը գրում է.

Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենաերկար ապակյա կամրջի շինարարությունը, հայտնում է South China Morning Post-ը:

Կամրջի երկարությունը 393 մետր է, լայնությունը` 6 մետր: Այն գտնվում է գետնից 300 մետր բարձրության վրա: Կամուրջը միաժամանակ կարող է տեղավորել 800 այցելուի:

Ավելի վաղ նախատեսվում էր այն բացել 2016թ. մայիսի 1-ին: Սակայն Չինաստանում սկսված հորդառատ անձրևների պատճառով բացումը տեղի կունենա հուլիսին: