Ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերն աճել են. Ն. Դուրյան


12:08 , 31 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Նախորդ տարվա առաջին 4 ամսվա համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել է անչափահասների կողմից  կատարված հանցագործությունների թիվը. եթե 2015-ի 4 ամսում արձանագրվել էր հանցագործության 101 դեպք, այս տարի՝ 83 դեպք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ նրա, նվազել են մարմնական վնասվածք հասցնելու, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը:  Խարդախության դեպքեր, ավազակային հարձակումներ այս տարի չեն արձանագրվել: Նախորդ տարի կողոպուտի դեպքեր չեն արձանագրվել, այս տարվա 4  ամսում արձանագրվել է 3 դեպք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ