Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում


11:44 , 31 մայիս, 2016

rus138843835943Araratnews.am-ը գրում է.

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Էլենա Լումինիտային: Մարիա Կուրսովան կիսել է միավորը Նինո Կուրտիձեի հետ: Իսկ Մարիա Գևորգյանը և Լիլիթ Գալոյանը պարտություն են կրել:

Այժմ Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր և առաջատարից հետ են մնում մեկ միավորով: