Հակառակորդի կողմից արձակվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ


10:40 , 31 մայիս, 2016

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: