Ապրիլյան իրադարձությունների ամբողջական ընկալումը մեր հասարակության մեջ, կարծես, դեռ չկա


02:43 , 31 մայիս, 2016
Կամաց֊կամաց համոզվում եմ այն մտավախության մեջ, որ մեր հասարակությունը նմանվել է կույրերի այն խմբին, որոնք փղի տարբեր հատվածներ շոշափելով՝ տարբեր բաներ են տեսնում և նկարագրում։ Անցած քանի օրը ապրիլյան իրադարձությունների մասին եմ անընդհատ խոսում մարդկանց հետ։ Ամեն մեկը մի կորուստ կամ մեկ ձեռքբերում է նշում միայն։ Իսկ տեղի ունեցածի ամբողջական ընկալումը մեր հասարակության մեջ, կարծես, դեռ չկա։ Եվ դա վատ է։ Այսպես մենք ինքներս ենք նախապատրաստում ադրբեջանցիների հաջորդ հարձակումը։ Ու հարցն այն չէ, թե նման հարձակում մեզ պետք չի։ Կարծում եմ՝ պետք է և շատ։ Բայց հաղթանակը պետք է գիտակցված լինի։ Պատահական չպիտի լինի։ Պատահականություններն անցողիկ են։