Մոուրինյուն ցանկանում է իր շտաբում ներառել Ֆերդինանդին


22:22 , 30 մայիս, 2016

jose-mourinho-1430315889-2363550Araratnews.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կարող է ընդգրկվել թիմի մարզչական շտաբում։

Ինչպես հաղորդում է «Daily Mail» պարբերականը, 37-ամյա անգլիացու ծառայություներով հետաքրքրված է «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Ֆերդինանդն այժմ մարզչական դասընթացների է մասնակցում, իսկ Մոուրինյուն նոր օգնականներ է փնտրում, ովքեր լավ ծանոթ կլինեն ակումբին։

Մոուրինյուն դեմ չէ նաև Ռայան Գիգզին թողնել մարզչի պաշտոնում, սակայն ուելսցին կարող է հրաժարվել այդ առաջարկից։