Անկարան հույս ունի, որ Գերմանիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի փոխվարչապետ


22:16 , 30 մայիս, 2016

Անկարան հույս ունի, որ Գերմանիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի փոխվարչապետArmlur.am-ը գրում է.

Թուրքիան հույս ունի, որ Գերմանիայի Բունդեսթագը չի ընդունի 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բանաձևի ընդունման հարցով քվեարկությունը տեղի կունենա հունիսի 2-ին: «Ոչ ոք ականջալուր չի լինի նման հարցերում խորհրդարանականների կարծիքին: Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանը կփչացնի թուրք-գերմանական հարաբերությունները, որպեսզի բավարարի քաղաքական գործիչներին»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Քուրթուլմուշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ