Հեռվից Արցախի մասին խոսելը մեղմ ասած հավաստի չէ


19:56 , 30 մայիս, 2016

Արցախի հարցով տարատեսակ փորձագետների հարցազրույների եմ հանդիպում, թե հայկական մամուլում թե ադրբեջանական: Բոլորիս համար պարզ է չէ°, որ մեզ հարցազրույց տվողը մեր կողմից է խոսում, իրանցը` իրանց:
Սա տեղեկատվական քարոզչության տեսանկյունից իհարկե լավ է ու որքան հնչեղ անուն մեր կողմից, այնքան լավ, բայց այս հարցազրույցներից ոչ շատ ոգևորվել է պետք ոչ ընկճվել:

Օրինակ` ոչ մի ռազմական փորձագետ իր վերլուծությունում չէր ասի, որ նռնականետն առաջին գծում ուղղաթիռ կարող է խոցել, ոչ մի փորձագետ չի կարող որոշել, մենք տարածք պե°տք է հանձնենք, թե° ոչ:

Նախ շատերը չեն եղել Արցախում, իսկ հեռվից Արցախի մասին խոսելը մեղմ ասած հավաստի չէ(հիշեք ԵԽԽՎ-ի զեկույցները, չեն եղել տարածաշրջանում, բայց զեկույց են գրել) , երկրորդ ոչ ոք մեր տղերքի դուխի մասին մոտավոր պատկերացում էլ չունի, իսկ դուխը ռազմական գործում հաղթանակի կեսն է:

Ոչ ոք չէր կարող մտածել, որ այդպիսի համախմբում կլինի ու մի կողմ կդրվեն բոլոր տարաձայնությունները:Այնպես, որ խոսողները թող խոսեն, բայց մեր տերը մենք ենք, մերբ արցերը բացի մեզանից ուրիշները չեն կարող լուծել: