Քուվեյթում 7 մարդ է դատապարտվել էմիրին վիրավորելու համար


21:33 , 30 մայիս, 2016

emir kuveytAraratnews.am-ը գրում է.

Քուվեյթի քրեական դատարանը մայիսի 30-ին էմիրությունում  իշխող Աս Սաբահ ընտանիքի երեք ներկայացուցչի եւ եւս 4 մարդու ազատազրկման է դատապարտել սոցցանցերում Քուվեյթի էմիրին վիրավորելու եւ էմիրության դատական համակարգը զրպարտելու համար, հայտնում է «Դասման» թերթը:

Իշխող ընտանիքի անդամները, որոնց թվում՝ էմիրի զարմիկը, ոստիկանության գաղտնի ծառայության նախկին ղեկավար Ազբի ալ Ֆահդա Աս Սաբահը, 5-ական տարի են ստացել սոցցանցերն ու փոխանակման ծրագրերը էմիրին վիրավորելու նպատակով օգտագործելու ու դատավորների կողմից կաշառք ստանալու մասին կեղծ տեղեկություն տարածելու համար: Դատապարտվածների թվում են նաեւ հայտնի լրագրողներ:

Նրանք բոլորը գրավի դիմաց ազատ են արձակվել: