15:36 , 30 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
«Կան լրացուցիչ հարցեր, որոնք ուսումնասիրվում են», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով մենաշնորհների վերաբերյալ ցուցակի կազմման մասին հարցին:
Հիշեցնենք՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեք շաբաթ ժամանակ էր տվել էկոնոմիկայի նախարարությունը՝ պարզելու՝ որոնք են Հայաստանում մենաշնորհները և կազմել դրա վերաբերյալ ցուցակ:
Վարչապետի տված երեքշաբաթյա ժամկետը, նկատենք, ավարտվում է այս հինգշաբթի՝ հունիսի 2-ին:
«Եթե ես երեք շաբաթից չհասցնեմ, դրա վերաբերյալ գնահատականը կտա կառավարության ղեկավարը», -ասաց Մինասյանը:
Էկոնոմիկայի նախարարությունը եզրակացությունը վարչապետի նախանշած ժամկետին չի ներկայացնի:
«Պատասխանատվությունը իմ վրա է, որովհետև ես չեմ ուզում հրապարակել մի փաստաթուղթ, որը լիարժեք տեղեկատվական ապահովվածություն չունի: Դրա համար ես ինքս, գուցե, կխնդրեմ վարչապետին, որպեսզի երկարացնի ժամկետը», -նշեց Մինասյանը:
Այդուհանդերձ, նախարարն ասաց, որ այդ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներն իրենք իրականացնում են, բայց համապատասխան տեղեկատվության առումով ապահովված չեն, հետևաբար կարիք կա ժամկետները երկարացնելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ