Արվեստագետը սովորաբար արվեստից չհասկացողներիս մեկնաբանում է իր ստեղծագործության ասելիքը


15:44 , 30 մայիս, 2016
Ընդհանրապես որևէ արվեստի նմուշ կերտելիս, արվեստագետը սովորաբար արվեստից չհասկացողներիս մեկնաբանում է իր ստեղծագործության ասելիքը,սիմվոլիկան, դիրքի խորհրդանիշը, օրինակ երբ ինչ-որ հեռավոր ապագայում երբ երեխա ունենամ,նրան ձեռքից բռնած տանեմ կայարան, հանգիստ կարող եմ մեկնաբանել Սասունցի Դավթի արձանը. ձիու ոտքի տակի շուռ եկած թասը, որից ջուր է հոսում, խորհրդանշում է համբերության բաժակը, որը վաղուց լցվել և ջուրը միջից թափվում է: Անդրանիկի արձանը տեսնելով կարող եմ բացատրել որ երկու ձիերը խորհրդանշում է Արևելյան և Արևմտյան Հայաստան,որը Անդրանիկը փորձում է միավորել և այլն: Հիմա որպես արվեստից չհասկացող հասարակ մահկանացու ուզում եմ Նժդեհի արձանը կերտող վարպետից ստանալ նրա մեկնաբանությունը, թե ինչի՞ է Նժդեհը դափնեպսակով, հետևի մասը ճաղատ, ու այսքան թերի գլխառադ արած մշակումով ու թարս կանգնած: Եթե նա չի մեկնաբանում ստիպված իմ պատկերացումով կիսվեմ: Արձանը հայացքով ոչ թե նայում է կենտրոն այլ մեջքով է կանգնած դեպի քաղաքի սիրտը և նայում է վերնիսաժի կողմը: Կարո՞ղ Է սրա սիմվոլիկան այն է, որ հիասթափված արհամարհելով ՀՀ կառավարությանը և պտտվել է հայացքով փնտրում, նայում է Վարդան Մամիկոնյանին, այսինքն մարտիկներին էլի: Իմ արև եթե չմեկնաբանեց քանդակագործը ես այսպես եմ հասկանալու: