12:58 , 30 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը նախաքննության կարծիքով միակ մեղավորն է, իսկ հայկական «Կինգ դելյուքս» ընկերությանը, որին պատկանել է տվյալ ավտոբուսը, որևէ կապ չունի վթարի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Հարությունյանի շահերի պաշտպան, ARMROSS Ռուս-Հայկական իրավաբանների ասոցիացիայի ասոցիացիայի նախագահության խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Ներսիսյանը:
«Նախաքննության հետևությունն ու եզրակացություն է, որ ամեն ինչի մեղավորը միայն վարորդն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2015 թ. նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել ՀՀ քաղաքացիներ:
Ըստ փաստաբանի, դատավարությունն ընթանում է Տուլայի մարզի մի խուլ քաղաքի դատարանում, հասարակության ուշադրությունից հեռու:
«Իրականում դատավարությունը չկա, ձևականություն է: Խախտում են, ինչ կարելի է խախտել: Պաշտպանությունը ոչ մի հեռանկար չի տեսնում, որ դատավարության ժամանակ ճշմարտությունը կպարզվի»,- ասաց Կ. Ներսիսյանը:
Ներկայումս որպես տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած դիտարկում է երթևեկության թույլատրելի արագության գերազանցումը, սակայն, ըստ փաստաբանի, վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոբուսն ունեցել է գործանային խոտան, որի պատճառով ընթացքի ժամանակ կոտրվել է արգելակային համակարգի մի հատված, ինչն էլ հանգեցրել է ողբերգական վթարի: Նա նշեց, որ վթարի ենթարկված ավտոբուսի ընդհանուր տեխնիկական վիճակի շուրջ փորձագիտական զննությունը ցույց է տվել այդ խոտանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ