13:09 , 30 հունվար, 2013
Գուցե դեռ բավականաչափ չեմ հասունացել հասկանալու համար, որ իմն ես..
Մանկությանս ամենաչնչին վախերը արմատացել են մեջս ... ու կարծես որոշել են երբեք չփտել...
Քեզ կորցնելու վախը ծածկել է բոլոր երջանկություններս ... ժպիտներս...
Ամեն անգամ կորցնելով ու այդ կորցրածից ուղեղիս մի փոքր խելք տալով՝ կարծես դարձել եմ ամենագետ ... գիտնական ... փիլիսոփա...
Չգիտեմ՝ ինչ անվանեմ...
Սակայն հասկանալով ու վախենալով, որ սովորելու տեղ միշտ էլ կա, այսօր կրկին վախենում եմ կորցնել...
Գուցե մանկությանս վախերը պետք է այրել ու համոզել ինքս ինձ, որ վերջապես երջանիկ եմ... որ կորցրածս մեծ բան չէր...
Փոխարենը ուղեղ ձեռք բերեցի...
Գուցե այլևս կորցնել չկարողանամ... սրանից ևս վախենալ է պետք...
Եվ ես դադարեցի քեզ նշմարել... Ես քեզ արդեն լիովին տեսնում էի...
Երբ չափից դուրս շատ ունես... Թվում է՝ ուր որ է կհասնեն քեզ...ու ունեցածդ կդառնա չնչին...
Ես քեզ ունեի...
Ժլատ էի ևս...
Իմ բոլոր վախերը հավաքել էի մի տեղ, ու ճնշում էինք միմյանց...
Որոշել էի իմ բոլոր երջանկությունները նվիրել քեզ...
Պահիր ինչպես ու որտեղ կկամենաս, բայց զգույշ չկոտրե՜ս ... չտրորե՜ս ... չվախեցնես նրանց...
Իմ բոլոր ժպիտները պահել էի քեզ համար, որ երբ տխրես, հատ-հատ նվիրեմ...
Իմ բոլոր-բոլոր սերերը դու ես... Սիրտս քեզ եմ կտակել... Իմ բոլոր սիրահարությունները քեզնով են վերջանում...
Իմ բոլոր վախերը քո մեջ են ամփոփված...
Անձնազոհ...
Քո երջանկությունները իմ վախերի դեմ անզոր դարձան... Դու կարծես որոշեցիր լքել մեզ...
Սակայն քո մանկության ամենաչնչին վախերը ևս արմատացած էին... Ու դու ևս վախեցար կորցնել...
Միայնությունը փորձեց գրավել քո տեղը... (Ո՜չ, սիրելիս, չվախենա՛ս.. քո տեղը ոչ ոքի չեմ զիջի)
Երբեք չեմ փորձի տարանջատել մեր հեռուները, ու ստեղծել մի ուրիշ ավելի հեռավոր հեռու...
....
Մեզ թվում էր, թե բոլոր երջանիկները ամփոփվել են մեր մեջ...
Թե բոլոր «սիրում եմ»-ները արտասանվում են միայն մեր կողմից...
Բայց քո վախերը ստիպեցին իմ վախերին դողալ... ու մեր երջանկությունները բաժանվեցին մի օտարոտի ինքնաթիռի ուղեկցությամբ...
Ու ես հասկացա, որ երջանիկները դարձան նրանք, բոլորը. . . բայց ոչ մենք...
Բոլոր «սիրում եմ»-ները բաժանեցինք մարդկանց...
Վախի շղարշը գցելով մեր երջանկության վրա՝ թույլ տվեցինք՝ հեռանա...
Միայնությունը գրավեց քո տեղը (ես մեղավոր չեմ):
Մեր հեռուները դարձան անհնազանդ...
Մենք հեռվացանք երկար ժամանակով..
Այնքան երկար, երբ օտարոտի ինքնաթիռը վերադարձնի քեզ...
...
Այս ամենը ամենաչնչին վախերի պատճառով...
Արմատացած...
Որոնք նաև դու ունես...
Ես հասկացա, որ մենք բոլորս վախերը զգալու մի ընդհանրություն ունենք... Մենք մանուկ ենք եղել...