12:36 , 30 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Թաիլանդում Զիկա վիրուս կրող բանվորի ընտանիքի հինգ անդամները բժիշկների վերահսկողության տակ են գտնվում, որպեսզի թույլ չտան վարակի տարածումը,-գրում է «Ռիա նովոստի»-ն:
Հինգ հարազատներից միայն մոր մոտ է ախտանիշը հայտնաբերվել:
«Մոր մոտ ցան է հայտնաբերվել, սակայն տենդ չի եղել»,-ներկայացրել է բժիշկը:
Վերահսկողությունը կշարունակվի 28 օր, եթե վարակի ակնհայտ նշաններ հայտնվեն, ապա կարանտին կհայտարարեն: Բանվորն, ում մոտ նախկինում հայտնաբերել են հիվանդությունը, աշխատելու էր գնացել Թայվան:
Անվտանգության միջոցառումներից ելնելով՝ ընտանիքից ոչ հեռու ապրող հղի կանանց խնդրել են հանձնել անհրաժեշտ հետազոտությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ