Երեկ կայացավ Սևակ Ամրոյանի «Հայոց Մարտիկներ» տեսահոլովակի պրեմիերան և "Էլ ետդարձ չկա" առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Երեկոյին ներկա էին հայտնի հյուրերը, ընկերները և հարազատները, ովքեր կիսում էին երգչի հետ իր հաջողությունը:
Ի դեպ սա Սևակի առաջին ձայնասկավառակն էր. ժողովրդական երգչի ձայնասկավառակում զետեղված էր տասնմեկ երգ՝ հայրենասիրական, ժողովրդական և ազգագրական: Երեկոյի անակնկալներից մեկն է Արսեն Գրիգորյանի կատարումը, ով այդպես շնորհավորեց իր սանին:
Երեկոյին հրավիրվածները ունկնդրեցին Սևակի երեք կատարում, որից հետո ներկայացրեցին տեսահոլովակի պրեմիերան, իսկ երեկոն վարում է հաղորդավար Ժակը:
«Հայոց մարտիկներ» տեսահոլովակը նվիրված էր հայ զինվորներին, տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևոգյանն է, երգի հեղինակը Վիգեն Հովսեփյանը, իսկ գործիքավորումն արել է Գարեգին Առաքելյանը:
BlogNews.am-ը շնորհավորում է երգչին և նոր ստեղծագործական վերելքներ մաղթում: