Նշվել է աշխատանքային ամենակարճ շաբաթն ունեցող քաղաքը


10:00 , 30 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Շվեյցարական UBS բանկը հաշվարկել է շաբաթվա աշխատանքային ժամերի միջին քանակն աշխարհի խոշոր քաղաքներում: Ամենաքիչն աշխատում են փարիզցիները: Նրանց աշխատանքային շաբաթը կազմում է միջինը 30 ժամ, գրում է The Telegraph-ը:

Իր տևողությամբ ամենաերկար աշխատանքային շաբաթը գրանցվել է Հոնկոնգում: Այս քաղաքում մարդիկ աշխատում են շաբաթը միջինը 50 ժամ:

Գիտնականները ենթադրում են, որ 2045-ին մոլորակի բնակչության կեսն ընդհանրապես կզրկվի աշխատանքից, քանի որ այդ ժամանակ ռոբոտները կկարողանան ամբողջությամբ կատարել մարդու աշխատանքային գործառույթները: