07:55 , 30 մայիս, 2016
Tert.am–ը գրում է.
Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում առևանգել են հունական «Օլիմպիակոսի» և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ալան Պուլիդոյին:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` 25-ամյա մեքսիկացուն առևանգել են շաբաթ երեկոյան` Սիուդադ-Վիկտորիա հայրենի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած խնջույքից հետո:
Պաշտոնական աղբյուրի հաղորդմամբ` խնջույքից դուրս գալուց հետո նրա մեքենան շրջապատել են դիմակավորված անձինք: