08:40 , 30 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրք զինծառայողները և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը շաբաթ իրականացրած համատեղ գործողությունների ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման 40 գրոհայինների են ոչնչացրել Սիրիայի հյուսիսում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական աղբյուրները, Թուրքիայի անվտանգության ուժերը հրետանային ռմբակոծության և օդային գործողությունների ընթացքում ոչնչացրել են 4 «Կատյուշա» տեսակի հրթիռային համակարգ, 2 զրահատանկային տեխնիկա և 2 զինապահեստ:
Ինչպես նշում է գործակալությունը` գործողությունների անցկացման ճշգրիտ վայրը չի հաղորդվում: