06:37 , 30 մայիս, 2016
Lurer.com–ը գրում է.
Ասում են, թե Ջասթին Բիբերը սիրավեպ է սկսել մոդել Նիկոլա Պելտցի հետ:
Ջասթին Բիբերը դեռ լովելաս է: Նրա շրջապատում բազմաթիվ կանայք են, որոնք մշտապես փոփոխվում են: Ընդ որում՝ երիտասարդ երգչին ու այդ կանանց կապում է ավելին, քան հասարակ ընկերությունը: Գրում է Viva.ua-ն: Այսպես, արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բիբերի նոր ընտրյալը մոդել Նիկոլա Պելտն է:
Օրերս զույգին նկատել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում ուշ երեկոյան: Երբ պապարացիները նրանց նկատել են ելքի մոտ, զույգը փոքր-ինչ շփոթվել է, քանի որ չի իմացել, որ ինչ-որ մեկը տեղյակ է, թե որտեղ են իրենք: Չնայած այն բանին, որ Ջասթինն ու Նիկոլան միմյանց ձեռք բռնած չեն եղել, երգիչը հուզիչ կերպով թաքցրել է մոդելին իր միջքի հետևում և շրջանցել պապարացիներին: Դե ինչ, հնարավոր է՝ Բիբերին վերջապես հաջողվի մոռանալ իր նախկին սիրուն՝ Սելենա Գոմեսին և նա երջանիկ կլինի իր նոր սիրեցյալի հետ:




