Ֆրանսիայի արհմիությունները սպառնում են գործադուլներով խափանել «Եվրո-2016»-ը


04:12 , 30 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Ֆրանսիական արհմիությունները կոչ են անում գործադուլ անցկացնել երկրի ողջ տարածքում` խափանելու «Եվրո-2016» ֆուտբոլային մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` ոստիկանության և ցուցարարների միջև շաբաթներ տևած բախումներից հետո արհմիությունների ղեկավարները կոչ են անում  տրանսպորտային միջոցների գործադուլ իրականացնել այն 10 քաղաքներում, որտեղ մրցաշարի շրջանակներում անցկացվելու են ֆուտբոլային հանդիպումները:

Ցուցարարները երկրի կառավարությունից շաբաթներ շարունակ պահանջում են ետ կանչել աշխատանքի բաժանման մասին օրինագիծը:

Երկրի ամենահզոր արհմիությունը, որը բողոքի ակցիաներ էր անցկացրել անցյալ շաբաթ, սպառնացել է Փարիզի մետրոյի և ավտոբուսային ծառայության  գործադուլ կազմակերպել սկսած հունիսի 2-ից` մեկամսյա մրցաշարի մեկնարկից 8 օր առաջ: