Թուրքիայի Յուքսեքովա քաղաքում պարետային ժամը փոխարինվեց ռազմական դրություն ռեժիմով


19:00 , 29 մայիս, 2016
Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Յուքսեքովա քաղաքում պարետային ժամը քիչ առաջ փոխարինվեց ռազմական դրություն ռեժիմով: Մարտի 14-ից Յուքսեքովայում պարետային ժամ էր, որն էլ մինչև հունիսի 5-ը փոխարինվեց ռազմական դրությամբ: Ռազմական դրություն է հայտարարվել նաև Յուքսեքովայի հարակից մի շարք բնակավայրերում: Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հայտարավել է ռազմական դրություն, դադարեցվել են կրթական ծրագրերի ուսուցումը, պետական ապարատի աշխատանքը, կասեցվել է նաև էլեկտրոէներգիայի, ֆիքսված և բջջային կապի մատակարարումը: Այս պահին Յուքսեքովա քաղաքը հաուբիցներով արկոծվում է: