Սերժ Սարգսյանը Տիգրան Մկրտչյանին նշանակել է Լիտվայում ՀՀ դեսպան


18:30 , 29 մայիս, 2016

unnamed-(1)ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Տիգրան Մկրտչյանին նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս)»:

Տիգրան Մկրտչյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը: