Սիրիայից արձակված հրթիռներն ընկել են թուրքական օդանավակայանի մոտ


18:00 , 29 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.

Սիրիայի տարածքից արձակված 2 հրթիռ ընկել է սահմանային Գազիանթեպ քաղաքի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, ինչի հետևանքով, զոհեր չեն գրանցվել:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընկնելով օդանավակայանի կողքին՝ հրթիռները մասամբ ավիրել են որոշ բնակելի թաղամասեր: Ներկայում  տեղի իշխանությունները փորձում են հաշվել հրթիռների պատճառած վնասի ծավալները:

Աղբյուրը մանրամասնում է, որ սիրիական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գազիանթեպը հաճախակի է հայտնվում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհների թիրախում: