ՌԴ-ում անօդաչու թռչող սարք են մշակում, որը կպայթի մոտենալով թիրախին


19:28 , 28 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերը կձևափոխվեն որպես ռազմամթերք օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ռազմաարդյունաբերական համալիրի աղբյուրին հղումով:

Նախնական տեղեկությունով՝ այն կստանա ռազմագլխիկ և կոչնչացնի նպատակակետը պայթելով:

«Այժմ ստեղծվում է ԱԹՍ, որը կաշխատի հրկիզանավի սկզբունքով, այսինքն՝ կպայթի նպատակակետին հասնելով»,- հայտնել է աղբյուրը: