Մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը


19:09 , 28 մայիս, 2016

shaxmat-news-newsAraratnews.am-ը գրում է.

Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

Առաջին տուրում Լիլիթ Գալոյանը պարտվել է Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսել է միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ:

Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկել է պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային: Միակ հաղթանակը տոնել է Մարիա Կուրսովան, ով սևերով գերազանցել է Անաստասիա Սազոնովային:

Մրցաշարը կեզրափակվի հունիսի 8-ին:

ՀԱՕԿ մամլո ծառայություն