Լևանդովսկին բանակցել է «Ռեալ»-ի հետ


16:06 , 28 մայիս, 2016

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու իր գործակալը բանակցություններ են վարել Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այս մասին հայտարարել է անձամբ ֆուտբոլիստի գործակալը:

«Ռեալ»-ի ներկայացուցիչները մեզ մոտ եկան մի քանի շաբաթ առաջ: Նրանք ասացին, որ ուզում են տեղափոխությունն իրականացնել: Մադրիդյան ակումբն այնպիսի մեծ թիմ է, որ նոր մարտահրավեր կլինի Լևանդովսկիի համար:

Մենք «Բավարիա»-ին տեղեկացրել ենք բանակցությունների մասին»,- ասել է գործակալը: