13:32 , 28 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանում անօդաչու թռչող սարքը փոփոխվել է՝ որպես զինատեխնիկա օգտագործվելու համար. հաղորդում է ТАСС-ը՝ ռազմական արդյունաբերության համակարգի աղբյուրի հղումով։
Նախնական տեղեկություններով՝ նա ստացել է մարտական մաս և ոչնչացնելու է թիրախը՝ ինքը պայթելով։
«Այժմ ստեղծվում է «անօդաչու թռչող սարք», որը աշխատելու է ինքնաոչնչացման սկզբունքով, այսինքն պայթելու է՝ թիրախին հասնելուց հետո»,-ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ զարգացման հիմքում հանդիսանում է արդեն գոյություն ունեցող մոդելները, քանի որ այդպես ավելի արդյունավետ ու էժան է։