ԵԱՀԿ ԽՎ-ն կարևորում է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը


12:40 , 28 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար խորհրդարանական մակարդակով ակտիվ խորհրդակցություններ ծավալել։  Այս մասին ասված է հատուկ ներկայացուցչի` Ադրբեջան կատարած երկօրյա այցելության արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։

Բաքվում Քրիստիան Վիգենինը հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և ԱԳ նախարարի հետ։

«Վերջերս  ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ դրական քայլեր։ Թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ արել մոտ ապագայում աշխատանքներ տանել այս ուղղություններով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ