Այսօր գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում իրավիճակը հանգիստ է եղել. ՀՀ ՊՆ


10:40 , 28 մայիս, 2016

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: