Սնոուդենը ցույց է տվել, թե ինչպես պաշտպանել սմարթֆոնը գաղտնալսումից


03:59 , 28 մայիս, 2016

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Vice-ի թղթակցին ցույց է տվել, թե ինչպես սմարթֆոնը լիովին ապահովել գաղտնալսումից, հայտնում է gazeta.ru-ն:

Սնոուդենի կարծիքով՝ սմարթֆոնի ծրագրային ապահովման փոխելը գաղտնալսման հարցում սարքի հուսալիության երաշխիք չի տալիս:

Սմարթֆոնի պաշտպանության համար ԿՀՎ նախկին գործակալը գործիքների օգնությամբ հեռացրել է նրա տեսախցիկները և բարձրախոսը: Իսկ հեռախոսի օգտագործումը շարունակելու համար Սնոուդենն առաջարկել է օգտագործել ականջակալներ: