98 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը, առանց ռուսի «օգնության», հաղթեց թշնամուն և պետականություն հռչակեց


01:34 , 28 մայիս, 2016

98 տարի առաջ 1918թ. մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերից հետո ստեղծվեց Հայաստանի 1-ին հանրապետությունը: Հայ ժողովուրդը առանց ռուսի «օգնության» կարողացավ հաղթել թշնամուն և պետականություն հռչակել: Բագրատունիների անկումից հետո գրեթե 900 տարի անց վեականգնվեց հայոց պետականությունը: Ցավոք, այն գոյատևեց, ընդամենը 2.5 տարի, քանի որ հայտնվել էր Քեմալա-բոլշևիկյան տանդեմի առջև: Նրանք էլ` 1920թ. միացյալ ուժերով վերջ տվեցին Հայաստանի 1-ին հանրապետության գոյությանը:

Հ.Գ. Նկարում հայկական բանակն է Սարդարապատի ճակատամարտից առաջ: