21:39 , 27 մայիս, 2016
Barometer.am-ը գրում է.
"Ռեալ"-ի նախկին խաղացող և տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է Զինեդին Զիդանի աշխատանքի մասին, որպես "արքայական ակումբ"-ի գլխավոր մարզիչ:
"Զիդանը միավորեց "Ռեալ"-ը: Թիմում անախորժություններ էին, որտեղ ներգրավված էին խաղացողներ, լրագրողներ, երկրպագուներ: Սակայն Զիդանի ներկայությունը վերջ դրեց այդ ամենին: Այստեղ դարձյալ սկսեցին ժպտալ, ինչն ինձ զարմացրեց: Դատելով Զիդանի համեստությունից, չէի սպասում, որ նա կկարողանա այդքան արագ կարգավորել մթնոլորտը",- ասել է նա: