18:36 , 27 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Կրթության, գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը, ճիշտ է, հեղափոխական կուսակցության անդամ է, բայց կրթության ոլորտում հեղափոխություն անելուն կողմ չէ։ «Կրթական համակարգը նոր ցնցումների, նոր ջարդի այլևս չի դիմանա, մենք պետք է փորձենք եղածը չքանդենք և եղածի վրա ավելացնենք», -այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Մկրտչյանն այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, երբ վերջինը ասաց, որ Հայաստանի կրթության համակարգում հեղափոխական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա։
Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է բուհերում դասից անհարգելի բացակայող ուսանողներին պատժել՝ նրանցից գումարներ գանձելով, ինչպես Կանադայում է։ Պատգամավորը վստահ է, որ դա կվերացնի բուհական համակարգում գոյություն ունեցող շատ «արատավոր երևույթներ» կվերանան։
«Չեք կարծո՞ւմ, որ մեզանում բուհական համակարգում արմատավոված բազմաթիվ արատավոր երևույթներ կանխելու համար մասնավորապես ՝ էլիտար ֆակուլտետներ, էլիտար մասնագիտություններ, էլիտար ուսանողներ երևույթը արմատախիլ անելու համար մենք պետք է իսկապես անցնենք հեղափոխական լուծումների։ Օրինակ, բոլոր ցանկացողները առանց քննության նստեն սովորելու, վեց ամիս հետո հանձնեն խստագույն քննություն և ֆակուլտետը զտվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ