16:46 , 27 մայիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Երկու օր է զինյալ ահաբեկական խմբավորումները հիթռակոծում են Հալեպի Նոր Գյուղ թաղամասը, հատկապես "Վերժին Կյուլպենկյան" հիվանդանոցը, որի շենքում այժմ տեղակայված է հայկական ծերանոցը, հաղորդում է Հալեպի "Գանձասար" թերթի ֆեյսբուքյան էջը:
Հաղորդվում է, որ քիչ առաջ հրթիռներ են ընկել շենքի վրա,որի հետևանքով զոհվել է ծերանոցի աշխատակիցներից Մարալ Քյուլլիկյանը: Վիրավորել է չորս աշխատակից և ծերանոցի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Շաքարյանը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շենքը լուրջ վնասներ է կրել:
Ծերանոցում գտնվող տարեցները տեղափոխվել են շենքի համեմատաբար ապահով հարկեր:
