Բեյոնսեի համերգից տարհանվել է 35 հազար մարդ


15:06 , 27 մայիս, 2016

Բեյոնսեի համերգը Մինեապոլիսում կարող էր խոշոր ողբերգությամբ ավարտվել։ Բանն այն է, որ ուժգին կայծակները մի քանի անգամ անընդմեջ հարվածել են TCF Bank մարզադաշտին, որտեղ հավաքվել էր 35 հազար մարդ։ Հնարավոր վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար մենեջերները որոշել են տարհանել բազմահազարանոց հանրությանը։ Այս մասին հայտնում է Starslife-ը։

Մարդիկ մոտ մեկ ժամ անցկացրել են Մինեսոտայի համալսարանի տարածքում։ Ամպրոպի նահանջից հետո տրվել է ազդանշան, որից հետո մարդիկ վերադարձել են մարզադաշտ և վայելել Բեյոնսեի ելույթը։