Իրանը Թուրքիային կոչ է արել ընդլայնել երկկողմ կապերը


14:20 , 27 մայիս, 2016

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

Ուղերձում նա կոչ է արել ընդլայնել Թեհրանի ու Անկարայի միջև կապերը, որոնք հենված են երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային ու կրոնական սերտ հարաբերությունների վրա:

Ջահանգիրին հույս է հայտնել, որ Յըլդըրըմի վարչապետության ժամանակ կխորանա Թեհրանի ու Անկարայի համագործակցությունը՝ հենված փոխադարձ շահերի վրա: Ջահանգիրին հետագա հաջողություններ է մաղթել Իրանի բարեկամական հարևանի կառավարության ղեկավարին: