Այն, ինչ տեսա այսօր էկրանին, ավելի վատ էր, քան պատկերացնում էի. «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին


23:02 , 29 հունվար, 2013

Երբ լսեցի, որ Հ. Քեշիշյանը ձեռնամուխ է եղել Գ. Նժդեհի էկրանավորմանը, շատ էլ լավատես չէի, քանի որ ոչ անհիմն կերպով կարծում էի, որ Նժդեհը այնքան խորը, հերոսական և բազմերես կերպարն է, որին դժվար թե հաջողված կերպով կարող էր անդրադառնալ Հ. Քեշիշյանը: Դրա համար ինքը գոնե պետք է Ն. Միխայլկովի տաղանդի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսը ունենար, էլ չեմ ասում փորձառությունը: Բայց այն, ինչ տեսա այսօրվա էկրանին, բազմատասնյակ անգամ գերազանցեց իմ վատատեսական կանխատեսումները: