Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստներ


13:12 , 27 մայիս, 2016

923Araratnews.am-ը գրում է.

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 շախմատիստ, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ռումինիայի Մամայի քաղաքում մեկնարկող կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում են Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, հավաքականի անդամներ   Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Լիլիթ Գալոյանը:

Մրցաշարը մեկնարկում է մայիսի 27-ից և կեզրափակվի հունիսի 8-ին: