Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են անվտանգությունն օդանավակայաններում


12:52 , 27 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանություններն անսպասելիորեն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները երկրի բոլոր օդանավակայաններում:

Հաղորդվում է, որ ստուգվում է յուրաքանչյուր ուղևորի նոութբուքը, ինչը դարձել է հսկայական հերթերի պատճառ:

Ինչպես գրում է Milliyet թերթը, անվտանգության միջոցառումները որոշվել է ուժեղացնել այն բանից հետո, երբ Գազիանթեփ նահանգում անցկացված հակաակաբեկչական օպերացիայի ժամանակ ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է նոութբուք՝ ներսում տեղադրված պայթուցիկ սարք:

Ենթադրվում է, որ նոութբուքների ուժեղացված ստուգումը կշարունակվի մոտ 10 օր: