Հենրիխից շատ բան եմ սովել. Պուլիշիչ


12:20 , 27 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Քրիստիան Պուլիշիչը fourfourtwo.com-ին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև թիմակցի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին և նշել.

«Հենրիխից շատ բան եմ սովորել: Երբեք չէի տեսել և չէի խաղացել այնպիսի ֆուտբոլիստի հետ, ով այսքան արագ ու սահուն է գործում գնդակով: Նա կարողանում է ազատվել պաշտպանների հսկողությունից: Հենրիխն օգնել է ինձ շատ բան սովորել: Կարծում եմ՝ մենք շատ ընդհանրություններ ունենք»,- ասել է Պուլիշիչը: