11:54 , 27 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն նշել է, թե ում կընդգրկեր ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների հնգյակում, հայտնում է Sports.ru-ն:
«Ֆուտբոլի պատմության լավագույն 5 խաղացողնե՞րը: Բարդ հարց է: Առաջին հերթին` Դի Ստեֆանո, այնուհետև` Կրոյֆ, Բեկենբաուեր, Բոբի Չարլթոն, Մարադոնա և այժմ` Մեսսի:
Լեոյին ամենից շատն եմ սիրում, նա կատարյալ ֆուտբոլիստ է: Սակայն Քրիշտիանու Ռոնալդուն ու Նեյմարն էլ հանճարեղ խաղացողներ են: Նրանցից յուրաքնաչյուրն իր խաղաոճն ունի: Բացի դրանից` ֆուտբոլն այսօր ուրիշ է: Այժմ ավելի շատ խաղում են փակ, պաշտպանողական ոճով»,- ասել է Պելեն: